Ֆիլիպ Սիլվերը ծնվել է 1911 թվականի մայիսի 11-ին Նյու-ՅորքիԲրուքլինքաղաքում։ Նա Ռուսաստանից ներգաղթած հրեա ընտանիքի ութերորդ երեխան էր։ 11 տարեկանից սկսել է իր բեմական կարիերան որպես երգիչ, այնուհետև՝ դերասան։ Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է Սիլվերը, եղել է «Hit Parade of 1941» (1940 թվական)։ Խաղացել է կերպարային դերեր Մետրո-Գոլդուին-Մայեր, Columbia Pictures և 20th Century Studios կինոստուդիաներում։ Նրա կարիերայի ամենամեծ հաջողությունը եղել է ռազմական թեմայով կատակերգական սերիալը՝ «You’ll Never Get Rich» (Դու երբեք չես հարստանա), ավելի ուշ անվանափոխվեց «The Phil Silvers Show» ( Ֆիլ Սիլվերի շոուն)(1955—1958 թվական)։ 1945 թվականին Սիլվերն ամուսնացել է Քերոլ Դենիսոնի հետ, ով 1942 թվականին եղել է Միսս Ամերիկա։ 1950 թվականին ամուսնալուծվել են։ 1956 թվականին ամուսնացել է Էվելին Պատրիկի հետ և միասին ապրել են մինչև 1966 թվականը։ Սիլվերը Էվելինի հետ համատեղ կյանքում ունեցել է 5 երեխա։ Նա մահացել է սրտի անբավարարությունից՝ 1985 թվականի նոյեմբերի 1-ին 74 տարեկան հասակում Սենչեր Սիթիում (ԿալիֆոռնիանահանգիԼոս Անջելեսքաղաքիարվարձանում)։